Գերմանիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ Բունդեսթագի հանձնաժողովներից մեկի գաղտնի փաստաթղթերը Wikileaks-ում են հայտնվել ռուս հաքերների կողմից իրականացված կիբերհարձակման արդյունքում, հաղորդում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը` հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրներին:
Հաղորդվում է նաև, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն ու Սահմանադրության պահպանման դաշնային կառույցը զեկույց են պատրաստում ռուսների կողմից ապատեղեկատվություն տարածելու մեթոդների և հնարավոր կիբերհարձակումների վերաբերյալ:
Ակնկալվում է, որ զեկույցը կհրապարակվի հաջորդ տարվա սկզբին:
Գերմանիայի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները բազմիցս են զգուշացրել հաջորդ տարի կայանալիք Բունդեսթագի ընտրություններից առաջ հնարավոր հաքերային հարձակումների վերաբերյալ` կասկածների սլաքը հիմնականում ուղղելով Ռուսաստանի կողմը: