Մատչելիության հղումներ

Թուրքիայում տասնյակ գործարարների ձերբակալման որոշում է կայացվել


 Արխիվ -- Հեղաշրջման փորձ Թուրքիայում, Անկարա, 16-ը հուլիսի, 2016թ․
Արխիվ -- Հեղաշրջման փորձ Թուրքիայում, Անկարա, 16-ը հուլիսի, 2016թ․

Թուրքիայի իշխանությունները 55 մարդու, այդ թվում տասնյակ գործարարների ձերբակալման որոշում են կայացրել Ֆեթուլահ Գյուլենին ֆինանսավորելու կասկածանքով:

Իշխանությունները պնդում են, թե Ամերիկայում բնակվող հոգևորական գործիչը նաև այդ գումարներն է օգտագործել հուլիսին երկրում հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:

Կասկածյալներից մի քանիսն արդեն ճաղերի ետևում են, մյուսներին բերման ենթարկելու համար իրավապահները շարունակում են գործողությունները, հաղորդում են թուրքական աղբյուրները:

Էրդողանի ընդդիմախոս Գյուլենին աջակցելու մեղադրանքով Թուրքիայի վարչակազմն արդեն 36 հազար մարդու է ազատազրկել, ավելի քան 100 հազար մարդ էլ ազատվել է աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG