Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հարցականի տակ է դնում Մինսկի խմբի անհրաժեշտությունը


ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ պետք է արմատական փոփոխության ենթարկվի, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը՝ պնդելով, թե անցած քսան տարիների ընթացքում միջնորդական աշխատանքն այդպես էլ արդյունք չի տվել:

«Եթե այդ փոփոխությունը չկատարվի՝ Բաքվում կարող են հարցեր առաջանալ՝ արդյո՞ք պետք է մնալ ԵԱՀԿ կազմում, և արդյո՞ք անհրաժեշտ է Մինսկի խումբն ընդհանրապես», - այսօր Բաքվում հայտարարել է Ալի Ախմեդովը:

Ադրբեջանի փոխվարչապետը պնդել է, թե համանախագահող երկրները անաչառ չեն, Հայաստանն էլ շարունակ ապակառուցողական քայլեր է ձեռնարկում կարգավորումը սառեցնելու և ստատուս քվոն պահպանելու համար:

«Խնդիրը կարգավորվելու է միջազգային նորմերի հիման վրա, հակառակ դեպքում Ադրբեջանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ խնդրի լուծմանը հասնելու համար», - հայտարարել է Ախմեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG