Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-11-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ, դեկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: