Մատչելիության հղումներ

Զինյալները թույլ չեն տալիս տարհանել Հալեպի բնակիչներին․ ՄԱԿ


Սիրիական ընդդիմադիր խմբավորումները խոչընդոտում են խաղաղ բնակչությանը Հալեպի արևելյան շրջանից տարհանելուն, ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը: Նրա խոսքով, որոշ խմբավորումներ կրակ են բացում փախչող քաղաքացիների ուղղությամբ

Քոլվիլը նաև հայտարարել է, որ Հալեպի հարյուրավոր բնակիչներ անհետ կորել են քաղաքի՝ կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող արևմտյան շրջան անցնելուց հետո:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերատեսչությունում մտավախություն ունեն, որ նրանք ձերբակալվել կամ խոշտանգումների են ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG