Մատչելիության հղումներ

Հազարից ավելի ռուսաստանցի մարզիկներ խթանիչներ են կիրառել․ WADA


Ռիչարդ ՄըքԼարեն
Ռիչարդ ՄըքԼարեն

Երեք տասնյակ մարզաձևերի ավելի քան հազար ռուսաստանցի մարզիկներ խթանիչներ են կիրառել: Այդ մասին հայտարարում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովը՝ ներկայացնելով ռուսական սպորտում խթանիչների մասին զեկույցը:

Հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ ՄըքԼարենը հայտարարել է, որ Սոչիի 2014 թվականի ձեռային Օլիմպիական խաղերում մեդալներ վաստակած 44 մարզիկներից 12-ի մոտ ստուգումների արդյունքում խթանիչների օգտագործման փաստեր են հայտնաբերվել, իսկ 6 ռուսաստանցի պարալիմպիկ մարզիկների ստուգուման արդյունքները կեղծվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG