Մատչելիության հղումներ

AP. ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում և Իրաքում ԻՊ մոտ 50 հազար զինյալի է սպանել


ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մարտական օդանավ Սիրիայի երկնքում, արխիվ
ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մարտական օդանավ Սիրիայի երկնքում, արխիվ

Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում վերջին երկու տարում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում սպանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մոտ 50 հազար զինյալի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական ոլորտում իր աղբյուրը:

Գործակալության հետ զրուցած Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը ավելի քան 12 հազար օդային հարված է հասցրել իսլամիստների դիրքերին: Նա նաև նշել է, որ ջիհադիստները խոշոր կորուստների պատճառով կարող են ընդհատակ անցնել:

ԱՄՆ գլխավորած՝ մի քանի տասնյակ երկրներից կազմված կոալիցիան 2014 թվականից Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» դեմ: 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ այդ գործողությունների ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 10 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG