Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իսրայելական կառավարության ղեկավարի գլխավորած 30-հոգանոց պատվիրակությունը Բաքվում կանցկացնի մի քանի ժամ, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչից հետո կմեկնի Աստանա:
Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի գլխավոր գործընկերներից մեկն է: 2012 թվականին երկու երկրները սպառազինությունների ոլորտում մեծածավալ համաձայնագիր կնքեցին, որի ընդհանուր արժողությունն էր շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դոլար: Այդ մի գործարքի շրջանակում Ադրբեջանը իսրայելական ընկերություններից ձեռք բերեց մի շարք ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: