Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Նոյեմբերյան-Ոսկեպար, Թեղուտ-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: