Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է ՀԱՊԿ անդամ պետություններին արտգործնախարարներին


Այսօր Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։

«Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին դեկտեմբերի երկրորդ կեսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստման հարցերը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ», - նշված է Հայաստան իարտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG