Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Հառիճ համայնքի մերձակայքում գտնվող քարի հանքերում տարիներ ի վեր լռություն է տիրում: Հառիճեցիների մեծ մասը, մինչդեռ, հենց այդ քարհանքերում էին աշխատում:

Շինարարությունում քարի պահանջարկը նվազել է, ինչի հետևանքով քարհանքերն իրար հետևից փակվել են՝ շրջակայքի գյուղերի բնակիչներին թողնելով առանց աշխատանքի: Ստիպված հիմա արտագնա աշխատանքի են մեկնում:

Հառիճում բնակլիմայական պայմաններն էլ են բավականին խիստ են․ այստեղ 8 ամիս ձմեռ է, ուստի գյուղացին իր ցանած բերքից գրեթե եկամուտ չի ստանում:

«Տեխնիկա չունենալու պատճառով վարելահողերը մնացել են խոտհարքի վիճակում, անմշակ են մնում: Մեր տան համար հազիվ կարտոշկա է, քյալամ է․․․ հազիվ հասցնում ենք», - ասաց գյուղացիներից մեկը՝ հավելելով․ - «Գյուղացու հիմնական եկամուտը կաթից է գալիս, բայց կաթի գինը շատ ցածր է»:

Գյուղացիները կատակում են, թե երբ գալիս է բերքը ամբարելու ժամանակը, բերքի փոխարեն «կարտոլը ցանենք գը, խլուրդ կքաղենք»:

Հառիճեցիներն ասում են՝ ապրում ենք վարկով, պարտքով ու դրսից ուղարկվող գումարներով․ - «Մի հատ հարս չկա գյուղում, որ մի հատ ոսկի ունենա վրեն, ամբողջը բանկերում են»:

«Տղաներս Ռուսաստան են, ղրկեն գը, կապրինք, վարկերը կուտենք: Նորից պտի վարկ վերցնեմ, որ Նոր տարի էնեմ», - ասաց մեկ այլ հառիճեցի:

Գյուղացիների պնդմամբ՝ գյուղի տների շուրջ 40 տոկոսի դռները փակ են․ մարդիկ են հեռացել են Հառիճից․ - «Իսկ մնացածն էլ գարունը գնում են խոպան՝ արտագնա աշխատանքի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG