Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Սիրիան մերժել են Հալեպում հրադադար հաստատելու կոչերը


Սիրիա - Քաղաքացիական անձինք Հալեպի արևելյան թաղամասերից տեղափոխվում են կառավարական ուժերի կողմից վերահսկվող շրջաններ, 7-ը դեկտեմբերի, 2016թ․

Ռուսաստանը և Սիրիան մերժել են Հալեպում հրադադար հաստատելու՝ սիրիական զինված ընդդիմության և արևմտյան երկրների կոչերն ու հայտարարել են, որ ամեն ինչ կանեն քաղաքն ամբողջությամբ գրավելու և դրանով վեցերորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքի մեջ վճռական փոփոխություն մտցնելու համար:

Սիրիայի ընդդիմությունը կորցրել է այս տարվա նոյեմբերի դրությամբ իր հսկողության տակ եղած տարածքի 75-80 տոկոսը, այդ թվում՝ Հին Հալեպ թաղամասը:

«Հալեպի գրավումն ամբողջությամբ կփոխի Սիրիայի համար պատերազմի ընթացքը», - ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «Ալ-Վաթան» պարբերականին և ավելացրել. - «Դա չի լինի պատերազմի ավարտ, բայց կլինի հսկայական քայլ այդ ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG