Եվրոպայում տևական անվտանգություն հնարավոր է միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքում Ռուսաստանի բանագնաց Ալեքսանդր Գրուշկոն՝ վստահեցնելով, որ ավելի ու ավելի շատ եվրոպացիներ են այս ամենը հասկանում:
«Մենք տեսնում ենք, որ ռուսաֆոբիան որոշ երկրներում, օրինակ՝ Լեհաստանում ու Բալթյան պետություններում, շատ բարձր մակարդակի վրա է: Եթե Լիտվայում թռուցիկներ են բաժանվում՝ ինչպես կռվել օկուպանտների դեմ, նշանակում է՝ ՆԱՏՕ-ն հատում է բոլոր սահմանները, և դժվար կլինի այսպիսի պայմաններում կոնկրետ երկխոսության գնալ»,- ասել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպանը: