Մատչելիության հղումներ

Վերացվել է «Սասնա Ծռերի» գործով որոշ կալանավորվածների տեսակցության արգելքը


Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը․ - «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումներով վերացվել է մեղադրյալներ Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արթուր Սարգսյանի, Մանվել Աթոյանի, Ներսես Գևորգյանի, Սամսոն Գաբրիելյանի, Վարդգես Գևորգյանի, Աշոտ Մուրադյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի և Հովհաննես Ղազարյանի ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը, ինչպես նաև՝ Կարո Եղնուկյանի մոր և դստեր հետ տեսակցությունների արգելքը:

Յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը՝ անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG