Մատչելիության հղումներ

Ղազախստանում պատրաստվում են համաներում հայտարարել


Դատապարտյալներ Ղազախստանի բանտերից մեկում, արխիվ
Դատապարտյալներ Ղազախստանի բանտերից մեկում, արխիվ

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը այսօր հաստատել է համաներում հայտարարելու օրինագիծը, որը վերաբերում է ճաղերի հետևում գտնվող մոտավորապես 30 հազար մարդու: Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատվի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, և ստորագրվի երկրի նախագահի կողմից:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստացել էր համաներում հայտարարել երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է դեկտեմբերի 16-ին:

Գլխավոր դատախազի տեղակալն ասել է, որ համաներումը կտարածվի շուրջ 30 հազար բանտարկյալների վրա, որոնցից 1800-ը ազատ կարձակվեն, իսկ մյուսների պատժաչափը կկրճատվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG