Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն Թուրքմենստանին կոչ է անում ազատ արձակել «Ազատության» թղթակցին


ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, արխիվ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, արխիվ

ԵԱՀԿ-ն Թուրքմենստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող լրագրող Խուդայբերդը Ալլաշովին:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դեկտեմբերի 6-ի հայտարարությունում Թուրքմենստանի իշխանություններին հորդորել է «ապահովել լրագրողների անվտանգությունը»:

Ավելի վաղ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Ալլաշովը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին, Թուրքմենստանի հյուսիսային Դաշոգյուզ նահանգում: Ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել:

Իրավապահները լրագրողին և նրա մորը մեղադրում են ծամելու համար նախատեսված ծխախոտ պահելու մեջ, որը չնայած Թուրքմենստանում արգելված է, սակայն ընդհանուր տարածում ունի, և դրա համար նախկինում ձերբակալություններ չեն կատարվել:

Ալլաշովի կինն ասել է, թե ամուսինը խոստովանել է, որ ծխախոտի այդ տեսակից 11 կիլոգրամ ուներ, բայց նա նշել է, որ ինքնախոստովանական ցուցմունքները հնարավոր է ձեռք են բերվել ճնշումների միջոցով: Խուդայբերդը Ալլաշովին յոթ տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG