Մատչելիության հղումներ

Սիրիայում ռուսաստանցի գնդապետ է զոհվել


Սիրիա - Զինյալ ապստամբների արձակած հրթիռ, 6-ը դեկտեմբերի, 2016թ․
Սիրիա - Զինյալ ապստամբների արձակած հրթիռ, 6-ը դեկտեմբերի, 2016թ․

Սիրիայում ռուսաստանցի ռազմական խորհրդական է զոհվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ գնդապետ Ռուսլան Գալիցկինը մահացու վիրավորվել է ապստամբների կողմից Հալեպի արևմտյան շրջանը ռմբահարելու հետևանքով:

Այս շաբաթ ապստամբների ռմբահարումներից զոհվել էին ռուսաստանցի երկու բուժքույրեր: Մոսկվան մեղադրում է Սիրիայի զինված ընդդիմությանը, ինչպես նաև ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որոնք, ըստ Կրեմլի, աջակցում են ապստամբներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG