Մատչելիության հղումներ

Զինյալները հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի շրջանից, շատերը հանձնվել են․ «Գանձասար»


Սիրիա - Ավերակների վերածված Հալեպը, նոյեմբեր, 2016թ,

Երեկ ուշ երեկոյան զինյալ խմբավորումները հավաքական կերպով նահանջել են Հին Հալեպի ամբողջ տարածքից, հաղորդում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

«Ոմանք համաձայնեցին հանձնվել սիրիական բանակին՝ վայր դնելով զենքերը», - շարունակում է «Գանձասար»-ը:

Ըստ պարբերականի՝ Սիրիայի կառավարական բանակը լիակատար վերահսկողություն է հաստատել Հին Հալեպի Աղիոր, Քասթըլ Հարամի, Բաբ ալ-Հադիդ և մերձակա թաղամասերի նկատմամբ։

Սպասվում է սիրիական բանակի հրամանատարության պաշտոնական հայտարարությունը այս կապակցությամբ, նշում է «Գանձասար»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG