Ժամը 17.00-ի դրությամբ Վերին Լարս անցակետի երթևեկությունը վերականգնված է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի փոխանցմամբ,անվտանգությունից ելնելով չի թույլատրվում բեռնատարների և ավտոբուսների երթևեկությունը:
«Այս պահին արգելափակված են մոտ 200 բեռնատար և 5 ավտոբուս: Այժմ կազմակերպվում է ավտոբուսների ուղևորների տեղափոխումը մարդատար մեքենաներով: Հյուպատոսության ներկայացուցիչը գտնվում է անցակետում և կոորդինացնում է Հայաստանի քաղաքացիների սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է բժշկական օգնություն», - նշել է Վարդան Ասոյանը: