Մատչելիության հղումներ

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արգելել դեմքը փակող հագուստը՝ փարանջա կամ նիքաբ:

«Մեզ մոտ ընդունված է ցույց տալ դեմքը, այդ իսկ պատճառով թաքցնելը անթույլատրելի է»,- երեքշաբթի օրը հայտարարել է Մերկելը՝ իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ:

ՔԴՄ-ի ներկայացուցիչները ավելի վաղ նույնպես դեմ են արտահայտվել դեմքը փակող մահմեդական հագուստ կրելուն, մասնավորապես՝ դատարաններում և այլ պետական հիմնարկներում, ինչպես նաև մեքենա վարելիս:

Իր ելույթում Մերկելը հայտարարել է, որ փախստականների հոսքի հետ կապված իրավիճակը, որը ստեղծվել էր Գերմանիայում 2015 թվականի ամռանը «չպետք է կրկնվի»: Նա ընդգծել է, որ փախստականները, որոնց ընդունելուն անձամբ ինքը կողմ է արտահայտվել, «Գերմանիայում պաշտպանություն են գտել պատերազմից և հետապնդումներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG