Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասում ավելի քան 2 հազար 500 զինվոր, 7 հազար 500 խաղաղ բնակիչ է զոհվել։
«Զոհերի ընդհանուր թիվը տպավորիչ է։ Այն հասնում է 10 հազարի։ Ռուսաստանը կյանքից զրկել է ոչ միայն 2 հազար 500 մեր զինված ուժերի և մյուս ուժային կառույցների զինվորականների, այլև 7 հազար 500 Ուկրաինայի քաղաքացիական անձանց», - ասել է Պորոշենկոն՝ երեքշաբթի Ուկրաինայի զինված ուժերի օրվան նվիրված իր ելույթում։