Մատչելիության հղումներ

Եռակողմ հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանի կողմից Ուկրաինային գազի մատակարարման հարցը


Պաշտոնական Կիևը մտադիր է դեկտեմբերի 9-ին քննարկել ռուսական գազի մատակարարման հարցը Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրամիության մասնակցությամբ եռակողմ հանդիպման ընթացքում:

Ըստ ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության ղեկավար Անդրիյ Կոբոլյովի՝ բանակցությունների առանցքում կլինի հաջորդ ձմեռվա համար «ձմեռային փաթեթի» հարցը: Կոբոլյովի փոխանցմամբ՝ Ուկրաինան ցանկանում է լրացուցիչ պայմանագիր ստորագրել գազի գնագոյացումը կարգավորելու շուրջ:

Կիևը նաև պահանջում է Մոսկվայից դադարեցնել գազի մատակարարումը Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններին, որոնք իր կողմից չեն վերահսկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG