Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (ՏԿՏՏՆ) լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր` ժամը 11։00-ի դրությամբ բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։ Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է հաղորդագրությունում։