Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը տրամաբանական է համարում։

«Համարում եմ ԵԱՏՄ մտնելը տրամաբանական։ Մեր տնտեսության պոտենցիալն ամենաշատը հավանականություն ունի, հնարավորությունն ունի այդ շուկայում իր տեղը գտնելու։ Ցավոք սրտի, մենք շատ ապրանք, արտադրանք, ծառայություններ չունենք, որոնք Եվրոպայում մրցունակ են, ընկալելի են, ընդունելի են», - երեկ երեկոյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետը։

Կարապետյանն ընդգծեց, որ մտնելով ԵԱՏՄ՝ Հայաստանը հնարավորություն ունի 200 միլիոնանոց շուկայում աշխատելու։

«Էֆեկտիվ կաշխատենք՝ լավ կլինի, ոչ էֆեկտիվ կաշխատենք՝ լավ չի լինի, եթե լավ չի լինի, դա չի նշանակում, որ փաստն է ԵԱՏՄ մտնելու վատը, դա նշանակում է, որ մենք էֆեկտիվ չենք եղել՝ մեկ, երկրորդը՝ ընկերություն անելով, կամ մի ակումբի անդամ լինելով՝ մենք մերժո՞ւմ ենք բոլոր մնացած հարթակներն աշխատելու, իմ կարծիքով՝ ոչ։ ԵԱՏՄ-ում անդամ լինելով մեր ձեռքը մեկը բռնե՞լ է Եվրամիություն չգնալու, չփորձելու բիզնես անելու կամ դրանով խանգարելու, իհարկե՝ ոչ։ Դուք գիտե՞ք որևէ բիզնես, որը որ Եվրամիությունում պերսպեկտիվա ունի, պոտենցիալ ունի և չի գտնվում այնտեղ, կամ իրեն չեն ընդունում այնտեղ, որովհետև ասում են՝ «չէ, քո երկիրը ԵԱՏՄ անդամ է, այդ իսկ պատճառով ես քո հետ չեմ համագործակցելու, ինվեստիցիա չեմ անելու», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ավելին ասեմ՝ ԵԱՏՄ-ի մեջ ակումբի անդամ լինելով Հայաստանն ունիկալ շանս ունի, բոլոր հինգ երկրները, գիտեք, սահմանափակումները, Ռուսաստանի սանկցիաները գիտեք, բիզնեսներ կան, որոնք որ Եվրոպայում այդքան էլ գոհ չեն այդ սանկցիաներից և իրենք ուզում են այդ շուկայի մեջ մնալ։ Լավագույն հարթակը, եթե մենք այդ ազդակները տանք, որպեսզի Հայաստանով մտնեն ԵԱՏՄ երկրների մեջ, իմ պատկերացմամբ, ամենամեծ հնարավորությունն ունի Հայաստանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG