Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան․ Կառավարական ուժերը Հալեպում ազատագրել են 100 հազար քաղաքացիների


ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարի, արխիվ
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարի, արխիվ

Սիրիայի կառավարական ուժերին և դաշնակիցներն հաջողվել է Հալեպի արևելքում զինյալների կողմից պաշարված հատվածից ազատ արձակել մոտ 100 հազար քաղաքացիների: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին Անվտանգության խորհրդի նիստում:

Խոսքը ուղղելով Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին՝ նա շարունակել է, որ ազատագրվածների թվում մի քանի տասնյակ հազար երեխաներ են, ովքեր «երեք հրացանակիր կառավարությունների և նրանց խամաճիկների ծրագրերում չեն եղել»: Նշենք, որ երեք երկրների դեսպանները լքել էին դահլիճը նախքան դեսպանի ելույթը:

Ջաֆարին պնդել է նաև, որ «նրանք, ովքեր մտածում են Սիրիայի ժողովրդի մասին, կթակեին Սիրիայի կառավարության դուռը և օգնություն կառաջարկեին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG