Մատչելիության հղումներ

Աջ ուժերը պարտություն են կրում Ավստրիայի նախագահական ընտրություններում


Ավստրիա - Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարությամբ է հանդես գալիս Վիեննայում, 4-ը դեկտեմբերի, 2016թ․
Ավստրիա - Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարությամբ է հանդես գալիս Վիեննայում, 4-ը դեկտեմբերի, 2016թ․

Կիրակի օրն Ավստրիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Կանաչների կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենը: Նախնական արդյունքների համաձայն՝ նա ստացել է ավստրիացի ընտրողների քվեների մոտ 52 տոկոսը:

Ընտրություններում նրա մրցակիցն էր ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» առաջնորդ Նորբերտ Հոֆերը, ով ստացել է քվեարկության մասնակիցների ավելի քան 48 տոկոսի ձայները:

Հոֆերն արդեն իսկ ընդունել է պարտությունը` կոչ անելով իր կողմնակիցներին աջակցել երկրի նորընտիր նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG