Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության համագումարին


ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության համագումարին

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը կմասնակցի գործընկեր-կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 5-7-ը Էսսեն քաղաքում, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:

Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՔԴՄ քաղաքական վերնախավի, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի գերմանացի քրիստոնեադեմոկրատների հետ ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG