Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով 12 մեղադրյալի տեսակցությունների արգելքը վերացվել է


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ․
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ․

Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր հաղորդում է, որ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործով կալանավորվածներից 12-ի նկատմամբ վերացվել է տեսակցությունների արգելքը:

«Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են քննություն իրականացնող մարմնի կողմից և գտնվում դատախազի անհընդհատ հսկողության ներքո: Յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսևորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը, արդեն իսկ վերացվել է անազատության մեջ գտնվող 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG