Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին:
Իսրայելի կառավարությանը Քերրին մեղադրել է պաղեստինյան սահմանին՝ Հորդանան գետի Արևմտյան ափի գրավյալ տարածքներում բնակելի թաղամասեր կառուցելու և դրանով իսկ Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման ջանքերը խոչընդոտելու համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ի պատասխան հայտարարել է, թե թաղամասերի կառուցումը որևէ խոչընդոտ չէ խաղաղ գործընթացին։