Մատչելիության հղումներ

Իտալիայի վարչապետը հրաժարական է տալիս


Իտալիա - Վարչապետ Մատեո Ռենցին ասուլիսի ժամանակ հայտարարում է իր հրաժարականի մասին, Հռոմ, 4-ը դեկտեմբերի, 2016թ․
Իտալիա - Վարչապետ Մատեո Ռենցին ասուլիսի ժամանակ հայտարարում է իր հրաժարականի մասին, Հռոմ, 4-ը դեկտեմբերի, 2016թ․

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ընդունելով պարտությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում:

Թեև ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, սակայն պարզ է, որ ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել բարեփոխումներին, ասել է վարչապետը, ով նախապես խոստացել էր, որ նման արդյունքի դեպքում կլքի պաշտոնը:

Վերցնելով իր վրա ողջ պատասխանատվությունը՝ նա կոչ է արել մրցակիցների ճամբարին, որոնք դեմ էին արտահայտվում բարեփոխումներին, ձևակերպել իրենց առաջարկները:

Այսօր կեսօրից հետո Ռենցին իր հրաժարականի մասին կհայտարարի կաբինետին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG