Այսօր Սիրիայի հյուսիս-արևելքում ավիահարվածների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա: Տասնյակ վիրավորներ կան: Այս մասին հայտնում են մոնիթորինգային խմբերն ու ականատեսները:
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հավանական է համարում, որ ավիահարվածները կատարել է ռուսական օդուժը:
Ականատես Հոսամ Հոսբերը France-Presse-ին ասել է, որ ռմբակոծվել են տներն ու շուկաները, որտեղ խմբված մարդիկ կային: Ավիահարվածների է ենթարկվել Իդլիբ նահանգը, որի մեծ մասը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: