Մատչելիության հղումներ

Կրակոցներ Ֆինլանդիայում․ երկու լրագրող և տեղի քաղաքային խորհրդի ղեկավարը սպանվել են


Ֆինլանդիայի Իմատրա փոքր քաղաքում զինված մարդու կրակոցներից երկու լրագրող է սպանվել և տեղի քաղաքային խորհրդի ղեկավարը, նրանք բոլորը կանայք են: Այս մասին հաղորդում է Ֆինլանդիայի ոստիկանությունը:

Հարձակվողը նրանց վրա կրակ է բացել դեկտեմբերի 3-ի երեկոյան, երբ նրանք դուրս էին գալիս ռեստորանից:

Կասկածյալը 23-ամյա տեղացի բնակիչ է: Այսօր նա հարցաքննվել է, բայց հանցագործության շարժառիթը մնում է անհայտ:

Իմատրան լճափնյա փոքր քաղաք է, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG