Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Բարաք Օբաման վերջին անգամ վառեց Սպիտակ տան Սուրբ Ծննդյան եղևնու լույսերը՝ կոչ անելով ամերիկացիներին տոնական օրերին չմոռանալ հիվանդներին և քաղցածներին, մերձավորների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեին:
Մտորելով իր նախագահության ութ տարիների շուրջ` Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները տնտեսական ճգնաժամից, պատերազմներից և ազգային ողբերգություններից կազդուրված երկիր է:
«Ես իմ դիմաց տեսա բարի, անկոտրում և հույսով լի մարդկանց, ովքեր հոգ են տանում մեկը մյուսի մասին»,- հայտարարել է Օբաման:
Այս արարողությունը ամենահին ամերիկյան ավանդույթներից է, որն անցկացվում է 94-րդ անգամ: Եղևնու շուրջ են հավաքվել հազարավոր մարդիկ: Հյուրերի թվում էին քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ: