Մատչելիության հղումներ

HRW-ը Մոսկվային և Դամասկոսին մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ


Սիրիա - Կառավարական զորքերի զինծառայողները Հալեպի՝ ապստամբ զինյալներից ետ գրավված Բուսթան ալ-Բաշա արվարձանում, 28-ը նոյեմբերի, 2016թ․
Սիրիա - Կառավարական զորքերի զինծառայողները Հալեպի՝ ապստամբ զինյալներից ետ գրավված Բուսթան ալ-Բաշա արվարձանում, 28-ը նոյեմբերի, 2016թ․

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ռուսաստանցի զինվորականներին և սիրիական կառավարական բանակին մեղադրում է Սիրիայում 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ: Կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այդ հարցով արտահերթ հատուկ նիստ գումարել:

Իրավապաշտպանների հաղորդմամբ, «Խախտումների վավերացման կենտրոն» սիրիական դիտորդական խումբը արձանագրել է օդային հարձակումների հետևանքով 440 խաղաղ բնակչի մահ, այդ թվում՝ 90 երեխայի:

Հինգշաբթի օրը ավելի քան 200 իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային քայլեր ձեռնարկել Սիրիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG