Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին դրամահավաք է հայտարարել նոր կուսակցության համար


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին հանրահավաք է անցկացնում Կիևի կենտրոնում, 27-ը նոյեմբերի, 2016թ․
Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին հանրահավաք է անցկացնում Կիևի կենտրոնում, 27-ը նոյեմբերի, 2016թ․

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դրամահավաք է հայտարարել քաղաքական նոր կուսակցության համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Մենք ցանկանում ենք ի սկզբանե պետության հետ կառուցել ազնիվ հարաբերություններ ու հայտարարում ենք «Նոր ուժերի շարժման» համար միջոցների հանգանակության մեկնարկի և Ուկրաինան գերտերություն դարձնելու մեր հավակնոտ պլանների իրականացման մասին: Ցանկացողները կարող են միանալ», - գրել է Վրաստանի նախկին նախագահը:

Լքելով Օդեսայի նահանգապետարանը՝ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին, որը, նրա խոսքով, պայքարելու է իշխանափոխության հասնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG