Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ, վարչապետ Կարապետյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը, նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու և առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:
«Գիորգի Սագանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը: Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել էներգետիկայի, տրանսպորտի, փոխադրումների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը և հետագա անելիքները», - ասված է կառավարության հաղորդագրությունում: