Մատչելիության հղումներ

«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերից Գյումրիից չվերթներ կիրականացնի


Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում:

Նրա խոսքով՝ նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG