Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխություններ է առաջարկում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի իշխող կուսակցությունը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում խորհրդարան կուղարկի Սահմանադրության փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է ընդարձակել նախագահի լիազորություններն ու վերացնել վարչապետի ինստիտուտը:

«Մենք գնում ենք այդ քայլին հանուն Թուրքիայի բարգավաճման», - այսօր հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Եթե առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, Ռեջեփ Էրդողանը կարող է կառավարել մինչև 2029 թվականը», - Reuters լրատվական գործակալությանը ասել են փաստաթղթին ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG