Մատչելիության հղումներ

Պուտինը աշխատանքից ազատել է ակադեմիկոս դարձած պաշտոնյաներին


Վլադիմիր Պուտին և Կոնստանտին Կոտենկո, արխիվ
Վլադիմիր Պուտին և Կոնստանտին Կոտենկո, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել է կառավարության չորս պաշտոնյաներին, ովքեր այս ամիս ընտրվել են երկրի Գիտությունների ակադեմիայի անդամներ: Նրանք են՝ Անվտանգության դաշնային ծառայության փաստաթղթերի և արխիվի ղեկավար Վասիլի Խրիստոֆորովը, նախագահի վարչակազմի բժշկական ծառայության պետ Կոնստանտին Կոտենկոն, պաշտպանության նախարարության բժշկական ծառայության պետ Ալեքսանդր Ֆիզուն և ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Սավենկովը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր՝ հնարավոր չէ համատեղել գիտական և ադմինիստրատիվ աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG