Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պնդում է, որ չի հրահանգել ոստիկանությանը կրակ բացել ցուցարարների վրա, ովքեր երեք տարի առաջ փողոց դուրս գալով՝ ամիսներ շարունակված պայքարով ի վերջո ստիպեցին նրան լքել երկիրը:
Տեսագրված հայտարարությունը Յանուկովիչը Ուկրաինայի դատարանին է ուղարկել Ռուսաստանից:
«Սկզբից մինչև վերջ ես դեմ եմ եղել արյունահեղությանը», - ասել է գործով որպես վկա անցնող Ուկրաինայի նախկին նախագահը:
Երեք տարի առաջ Կիևում մեկնարկած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 100 ցուցարար սպանվեց, իսկ Ուկրաինայի արևելքում ծավալված պատերազմն արդեն ավելի քան 9 հազար 600 մարդու կյանք է խլել: