Մոլդովայում այս ամիս անցկացված նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն` եվրոպամետ կուսակցությունների կոալիցիայի անդամ Մայա Սանդուն, քվեարկության արդյունքները բողոքարկելու է երկրի Գերագույն դատարանում: Այս մասին հայտարարել են Սանդուի փաստաբանները:
Նախագահության նախկին թեկնածում պնդում է, որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու արտաքին գործերի նախարարությունը ոտնահարել են արտերկրում ապրող քաղաքացիների ընտրելու իրավունքը:
Ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում արտերկրում բացված ընտրատեղամասերից մի քանիսում քվեաթերթիկների քանակը գրանցված ընտրողների թվից քիչ էր: