Մատչելիության հղումներ

Աճեմօղլու. Թուրքական տնտեսությունը կարող է փլուզվել


Տարոն Աճեմօղլու, արխիվ
Տարոն Աճեմօղլու, արխիվ

Թուրքիայի տնտեսությունը առաջիկա երկու տարիների ընթացքում կարող է փլուզվել, եթե քաղաքական գործիչները Արևմուտքին չապացուցեն, որ թուրքական տնտեսական մոդելը վստահություն է ներշնչում: Այս մասին Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն:

Հայազգի տնտեսագետի պնդմամբ` «Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը ձևավորում է ներքաղաքական իրողություններից ելնելով, ինչը լավ չէ նաև տնտեսության համար»:

Տնտեսական զարգացումը երկրում մամուլի ազատության առկայության հետ նույնպես փոխկապակցված է, նշել է Աճեմօղլուն: «Երկարաժամկետ զարգացման համար մրցակցությունն ու թափանցիկությունը շատ կարևոր են: Այդ նպատակներին շատ դժվար է հասնել երկներում, որտեղ մամուլի ազատություն գոյություն չունի: Այդ դեպքում աճում է մենաշնորհների ի հայտ գալու, դատական համակարգի կոռումպացվածության և բռնապետության ձևավորման վտանգը», - շեշտել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG