Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանի պատժախցին ապակի է տեղադրվել. ՄԻՊ


Արարատ Խանդոյանը ելույթ է ունենում դատարանում, արխիվ
Արարատ Խանդոյանը ելույթ է ունենում դատարանում, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ, ուրբաթ օրը վաղ առավոտյան ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանին, պատժախցում առանձնազրույց են ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները:

«Առանձնազրույցի ընթացքում Ա. Խանդոյանը նշել է, որ թեև իրեն տրամադրվել է էլեկտրական ջեռուցիչ, այդուհանդերձ պատժախցում ցուրտ է: Պարզվել է, որ ապակին կոտրված է և այդ հատվածն Ա.Խանդոյանը բարձով է ծածկել: Արարատ Խանդոյանը տեղեկացրել է նաև իր մոտ հիվանդությունների առկայության մասին», - ասված է ՄԻՊ հաղորդագրությոնում՝ հավելելով, որ Քրեակատարողական հիմնարկի կողմից նույն օրը խցի պատուհանին տեղադրվել է նոր ապակի:

ՄԻՊ-ից նաև տեղեկացնում են, որ վաղը առավոտյան Խանդոյանին կայցելի բժիշկը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել նաև փաստաբանի բողոքը՝ Ա.Խանդոյանի հայտարարության պատճենի հետ միասին: Բողոքի հիման վրա Արդարադատության նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Ա.Խանդոյանի ու նրա փաստաբանի նշած հիվանդությունների պայմաններում պատժախցում Արարատ Խանդոյանի գտնվելու, ինչպես նաև համապատասխան բժիշկների խորհրդատվության կազմակերպման հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG