Ախալքալակի շրջանային խորհրդի նախաձեռնությամբ հաջորդ տարի դեպի Ախալքալակ և այնտեղից դուրս տանող ճանապարհներին վրացերենից բացի կլինեն նաև հայերեն ճանապարհային ցուցանակներ։
jnews.ge կայքի հաղորդմամբ՝ նոյեմբերի 24-ին Ախալքալակի շրջանային խորհրդի նիստում այդ առաջարկը ներկայացրել է ժողպատգամավոր Շիրվան Շիրվանյանը։ Այն ընդունվել է, նիստի մասնակիցները համաձայնել են, որ հայերեն գրությամբ ցուցանակներ տեղադրվեն նաև քաղաքի փողոցներում և շրջակա գյուղերում։