Մատչելիության հղումներ

ԱՄՆ զինուժը Սիրիայում առաջին կորուստն է կրել


Սիրիա - Ամերիկացի զինծառայողներ Ռաքքա քաղաքից հյուսիս, նոյեմբեր, 2016թ․
Սիրիա - Ամերիկացի զինծառայողներ Ռաքքա քաղաքից հյուսիս, նոյեմբեր, 2016թ․

Սիրիայի հյուսիսում՝ Ռաքքա գավառում ամերիկացի զինծառայող է զոհվել: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը, ում անունը չի նշվում, մահացու վիրավորում է ստացել ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի հարազատներին:

The New York Times պարբերականը նշում է, որ սա ԱՄՆ զինված ուժերի առաջին կորուստն է Սիրիայի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG