Մատչելիության հղումներ

Պակիստանը Հնդկաստանին կոչ է անում չսրել իրավիճակը Քաշմիրում


Պակիստանի զինված ուժերի զորավարժություններ Հնդկաստանի հետ սահմանամերձ գոտում, նոյեմբեր, 2016թ․

Պակիստանի օդուժի հրամանատար, մարշալ Սոհաիլ Ամանը հայտարարել է, թե Հնդկաստանը պարտավոր է չսրել իրավիճակը Քաշմիրում, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է լայնածավալ պատերազմ: Այդ հայտարարությամբ Ամանը հանդես է եկել Հնդկաստանի զինուժի կողմից Քաշմիրի պակիստանյան հատվածի հրետակոծությունից հետո, որի արդյունքում զոհվել է առնվազն 11 բնակիչ:

Միջուկային զենք ունեցող այդ երկու երկրները Քաշմիրի տարածքի շուրջ վեճի հետևանքով երեք անգամ պատերազմել են, բացի այդ, գրեթե ամեն տարի տեղի են ունենում զինված ընդհարումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG