Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորման» գաղափարը, սակայն կրկնել է, որ պաշտոնական Վաշինգտոնը և Մոսկվան պետք է համագործակցեն, մասնավորապես՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու հարցում:
Թրամփն այս մասին խոսել է The New York Times-ի խմբագիրների և թղթակիցների հետ նոյեմբերի 22-ին կայացած հանդիպմանը:
Իրաքի պատերազմում Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին Թրամփն ասել է, թե դա «ԱՄՆ-ի պատմության մեջ մեծագույն սխալներից էր»:
Սիրիայի հարցով Թրամփն ասել է, թե «ուժեղ գաղափարներ» ունի վեցամյա քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար:
«Մենք պետք է վերջ տանք այդ խելագարությանը, որը տեղի է ունենում Սիրիայում», - հայտարարել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահը: