Մատչելիության հղումներ

Կարասին. «Վրաստանը պետք է պատրանքներ չունենա»


ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանը չի պատրատսվում վերանայել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին որոշումները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Sputnik գործակալության բելառուսական խմբագրությանը տված հարցազրույցում:

«Անկախության ճանաչման մասին որոշման հետկանչումը այս պահին իրատեսական չէ և երբեք էլ իրատեսական չի լինի», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Կարասինի խոսքով՝ այս պահին իրատեսական չեն նաև հույսերը, թե պաշտոնական Մոսկվան ազատ վիզային ռեժիմ կսահմանի Վրաստանի քաղաքացիների համար: «Վրաստանն այս հարցում պատրանքներ չպետք է ունենա», - նշել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG