Մատչելիության հղումներ

Էրդողանը հուսով է, որ Թրամփի օրոք Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները կբարելավվեն


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում, Ստամբուլ, 21-ը նոյեմբերի, 2016թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում, Ստամբուլ, 21-ը նոյեմբերի, 2016թ․

«Ես հույս ունեմ, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում Թրամփի նախագահության շրջանում ջերմացում կնկատվի», - իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Այն ամենը, ինչ ասել է Թրամփը նախընտրական շրջանում, կարող ենք մի կողմ դնել: Ես չեմ կարծում, որ նա կշարունակի մահմեդականների նկատմամբ նույն մոտեցումը ցուցաբերել [ինչ նախընտրական շրջանում]: Թրամփն արդեն իսկ իր վերջին հայտարարություններում սրբագրել է նախկինում արված պնդումները», - նշել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG