Ըստ ՄԱԿ-ի՝ մոտ մեկ միլիոն մարդ ապրում է Սիրիայի պաշարված հատվածներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ստեֆեն Օ'Բրայընի խոսքով՝ անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը կրկնակի աճել է՝ 486 հազար 700-ից հասնելով 974 հազար 80-ի:
«Խաղաղ բնակիչները ապրում են կղզիացած, սովամահ են լինում, ռումբերի հարվածների տակ են, զուրկ են բժշկական և հումանիտար օգնությունից», - ասել է Օ'Բրայընը՝ խիստ քննադատելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը իր ժողովրդին պաշտպանել չկարողանալու և ռմբահարելու համար:
ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել Անվտանգության խորհրդին խիստ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: